top of page

«Լաուրա» փոթորիկը խլել է 6 մարդու կյանք

  • Anews
  • Aug 28, 2020
  • 1 min read

ԱՄՆ-ին պատուհասած «Լաուրա» փոթորիկը երեկ անցել է Տեխաս և Լուիզիանա նահանգների տարածքով՝ խլելով առնվազն վեց մարդու կյանք, տապալելով բազմաթիվ տներ և հազարավոր մարդկանց թողնելով առանց էլեկտրականության, գրում է Daily Mail-ը։

Տեխասի և Լուիզիանայի իշխանություններն ավելի վաղ մոտավորապես 1,5 միլիոն տեղացի բնակիչների հորդորել էին տարահանվել «Լաուրայի» մոտենալու պատճառով: Փոթորիկների սեզոնն այստեղ սովորաբար շարունակվում է մինչև նոյեմբերի վերջ:

 
 
 

Comments


bottom of page