Search

Ի՞նչ տեղեկատվութուն իրավունք ունեն լրատվամիջոցները տարածել, ի՞նչ տեղեկտավություն՝ ոչ


Մարտի 20-ին տեղի ունեցավ ԱԺ արտահերթ նիստը: Նիստի ժամանակ քննարկվում էր Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։ Նիստի ժամանակ պատգամավոր Արման Աբովյանը, դիմելով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին, հետաքրքրվեց՝ թե հստակ ի՞նչ տեղեկատվութուն իրավունք ունեն լրատվամիջոցները տարածել, ի՞նչ տեղեկտավություն՝ ոչ։ Ի պատասխան` փոխնախարարը ասաց, որ սահմանափակումները վերաբերում են կորոնավիրուսի առկա նոր դեպքերին, դրանց շրջանակներին և այն տեղեկություններին, որոնք կարող են խուճապ առաջացնել։ «Բոլոր այն դեպքերում, երբ ԶԼՄ-ները կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, որը ոչ, կարող են դիմել պարետին և հասկանալ, թե առանձին տեղեկատվությունը կարո՞ղ է խուճապ առաջացնել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ խուճապը համընդհանուր հասկանալի հասկացություն է և մարդիկ կարող են ինքնուրույն գնահատել։ Օրինակ, եթե պաշտոնական տեղեկատվությունից զատ մահվան դեպքեր նշվեն, հասկանալի է, որ դրանք կարող են խուճապ առաջացնել», - հավելեց փոխնախարարը։ Հշեցնենք, որ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ կողմ՝ 102, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0, Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։   Փոփոխություններով սահմանվում է, որ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, ինչպես նաեւ լրացվում է 11-րդ մասը, հետեւյալ բովանդակությամբ. «Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով։ Քրեական օրենսգրքում լրացում է կատարվում 277.1 հոդվածում. «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»։  

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia