Ի՞նչ վնասվածքներ է ստացել Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա պատանին. Ալինա Նիկողոսյան
ՀՀ առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ներկայացրել է Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 14-ամյա տղայի վիճակը: «Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:
Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,- գրել է նա։
תגובות