Search

Ի՞նչ թեմաներ են քննարկվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին


Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը: Արթուր Մանուկյանը հայտնել է, որ քննարկվել են ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Գեղարքունիքում տեղի ունեցած դեպքի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքի և այլ թեմաների վերաբերյալ: «Ինչպես կարող էր ծեծկռտուքի միջադեպը չքննարկվել, անբնական կլիներ, եթե դրա մասին չխոսվեր: Խմբակցության անդամներն իրենց կարծիքն են հայտնել, քննարկել ենք, թե ինչ է տեղի ունենում ընդհանրապես։ Հիմնականում բոլորը համակարծիք էին, որ Արթուր Դանիելյանն ընդամենը գործիքի ինչ-որ հատված է, որի միջոցով փորձում են ինչ-որ պրոցեսներ սկսել, իսկ ակտիվացում սկսվել է, քանի որ ամեն ինչ ճիշտ ուղով է ընթանում»,-ասել է պատգամավորը: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia