top of page

Ի՞նչ է պետք միջազգային վարորդական վկայական ստանալու համար. քննություն հանձնելու կարիք չկա

  • Anews
  • Jul 19, 2022
  • 1 min read

Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական և/կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։ Ոստիկանությունից հայտնում են, որ միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում ‒ անձը հաստատող փաստաթուղթ, ‒ մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի, ‒ վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ), ‒ ազգային վարորդական վկայական՝ գործող։ Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։

 
 
 

Comments


bottom of page