Search

Ի՞նչ է իրենից ներկայացնում բժշկական տեսակավորումը․ Արսեն Թորոսյանը կիսվել է հոդվածով


ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Վիքիպեդիա»-ի համապատասխան նյութ, կից գրելով․

«Բժշկական տեսակավորում, նույնն ինքը՝ սորտավորում կամ տրիաժ»։

«Բժշկական տեսակավորում կամ տրիաժ, հիվանդների բուժման գերակայության որոշման գործընթացն է՝ ելնելով նրանց վիճակի ծանրությունից: Հիվանդների բուժման արդյունավետ ձև է, երբ միջոցները անբավարար են բոլորին անհապաղ բուժելու համար։ Տուժածները և հիվանդները բաժանվում են խմբերի ելնելով կոնկրետ իրավիճակի առաջնահերթ միջոցառումների (բժշկական, կանխարգելիչ, տարհանման) անհրաժեշտությունից»,- նշված է հոդվածում: 

Ավելի վաղ Արսեն Թորոսյանն ասել էր․ «Խորը սորտավորման հնարավոր է գնանք։ Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ էն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու ու հակառակը։ Եվ չի բացառվում, որ նույնիսկ էս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս, չգիտեմ, դրան գնանք, բայց ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, օրինակ՝ նոր մահճակալներ ենք ծավալում և այլն»։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia