top of page

Ի հեճուկս բոլոր թերահավատների՝ Աջափնյակի կայարանը կառուցվելու է. Տիգրան Ավինյան

  • Anews
  • Mar 7, 2023
  • 1 min read


Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։ Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները՝ մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։ Սիրելի՛ աջափնյակցիներ, սիրելի՛ երևանցիներ, Ի հեճուկս բոլոր թերահավատների՝ Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է», - գրել է Տիգրան Ավինյանը։

 
 
 

Comments


bottom of page