«Ի գործ» ծրագրի շրջանակում ՀՀ ժամանած սփյուռքահայ մասնագետները հանդիպել են ԿԳՄՍ նախարարի տեղակալին
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող «Ի գործ» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երեք մասնագետներ, որոնք առաջիկա մեկ տարվա ընթացքում աշխատելու են նախարարությունում:
Նրանց հնարավորություն կտրվի սեփական փորձն ու գիտելիքները ներդնել ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:
Սփյուռքահայ մասնագետներ Օնիկ Բայրամյանը, Անդրանիկ Կոստանյանն ու Լուսինե Էլլարյանն այսօր առաջին աշխատանքային հանդիպում են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ:
Comments