top of page

Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրա

  • Anews
  • Oct 23, 2022
  • 1 min read


Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը`հղում տալով շրջանի նահանգապետ Իգոր Կոբզեւին։ «Նախնական տվյալներով՝ Սուն ընկել է Իրկուտսկի Պրժեւալսկի փողոցում գտնվող երկհարկանի տան վրա»,- ասվում է Telegram-ի նրա ալիքում տեղադրված գրառման մեջ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Սու-30-ը կործանվել է փորձնական թռիչքի ժամանակ։ Հրդեհի մակերեսը կազմել է 200 քմ։ Արտակարգ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու այլ ծառայությունների ներկայացուցիչներ։

 
 
 

Comments


bottom of page