top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իրաքում ամերիկյան ուղղաթիռ է կործանվել. Պենտագոն



Իրաքի արեւմուտքում կործանվել է ամերիկյան ռազմական ուղղաթիռ, որում զինծառայողներ կային։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության շտաբը։ Գերատեսչության տվյալներով՝ դեպքի վայր են ժամանել փրկարարները, սկսվել է միջադեպի պատճառների հետաքննությունը։ Արաբական արբանյակային «Ալ Մայադին» հեռուստաալիքը, իր հերթին, հղում կատարելով աղբուրներին՝ նշել է, որ խոսքը Chinook տրանսպորտային ուղղաթիռի մասին է, որը Black Hawk հարվածային ուղղաթիռի ուղեկցությամբ թռել էր Իրաքի արեւմուտքում գտնվող Այն-ալ-Ասադ ավիաբազայից։ Հեռուստաալիքի աղբյուրները տեղեկացրել են, որ ուղղաթիռի կործանման տեղում հայտնաբերվել են վեց զոհված զինծառայողների մարմինները, յոթերորդի՝ կին զինծառայողի որոնումները դեռ շարունակվում են։ Նշվել է, որ ուղղաթիռն ընկել է տեխնիկական անսարքության պատճառով, դրանից հետո սկսվել է հրդեհ, որը հանգեցրել է ուղղաթիռում գտնվող զինամթերքների պայթյունի։ Այն պատկանում էր միջազգային կոալցիային եւ աջակցություն էր ցուցաբերում իրաքյան ուժերին Էլ Քաիմի շրջանում, նշվել է հաղորդագրությունում։

0 comments

Comments


bottom of page