top of page

Իրաքի նոր վարչապետը Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ բանակցությունների շարունակման հույս ունի

  • Anews
  • Nov 3, 2022
  • 1 min read

Իրաքի նոր վարչապետ Մոհամեդ ալ-Սուդանին Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ բանակցությունների շարունակման հույս ունի, հաղորդում է Reuters-ը։ Այն բանից հետո, երբ նրա կառավարությունը ստացել է խորհրդարանի վստահությունը, ալ-Սուդանին հայտարարել է, որ իրանական կողմը շահագրգիռ է շարունակելու Իրաքի միջնորդությամբ բանակցությունները։ «Մեզ խնդրել են շարունակել»,-ասել է նա՝ մանրամասներ չհայտնելով։ Ալ-Սուդանիի կառավարությունը 2005 թվականից ի վեր Իրաքի առաջին կառավարությունն է, որտեղ չկան շիա հոգեւորական Մուքթադա աս-Սադրի դաշինքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում Ալ-Սուդանին խոստացել է «վերադարձնել Իրաքի գողացված միջոցները», որոնք կարող էին տեղափոխել արտասահման։ Նա նաեւ նշել է, որ Իրաքում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կոալիցայի ուժերի հետ բանակցություններ է վարում, որպեսզի հասկանա Իրաքի անվտանգության ուժերի կարիքները։

 
 
 

留言


bottom of page