top of page

Իրաքի իշխանությունները նոր միջազգային օդանավակայան են բացել

  • Anews
  • Oct 17, 2022
  • 1 min read

Հյուսիսային Իրաքի Քիրքուկ քաղաքում կիրակի օրը բացվել է նոր միջազգային օդանավակայան, հաղորդում է Kurdistan24 տեղեկատվական պորտալը։ Առաջին օդանավը, որը վայրէջք է կատարել օդանավակայանի թռիչքուղու վրա, կառավարական ինքնաթիռն է եղել, որը օդային նավահանգստի պաշտոնական բացման համար Քիրքուք է տեղափոխել Իրաքի տրանսպորտի նախարար Նասեր ալ-Շիբլին եւ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Խայամ Նիմատին: Իրաքյան INA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօրվանից Քիրքուկի օդանավակայանը կսկսի միջազգային չվերթներ ընդունել։ «Քիրքուկի միջազգային օդանավակայանը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին ու պահանջներին եւ պատրաստ է ընդունել ցանկացած թռիչք»,- հայտնել են Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունից։ Քիրքուկի օդանավակայանը կառուցվել է անցյալ դարի յոթանասունականներին, սակայն օգտագործվել է որպես իրաքյան ռազմական ավիաբազա։ 2003-ից 2011 թվականներին օդանավակայանն ակտիվորեն օգտագործվել է ամերիկյան զորքերի կողմից։ Օդանավակայանի վերակառուցումը սկսվել է 2018 թվականին՝ այն բանից հետո, երբ իրաքյան կառավարական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Քիրքուքում, որը նախկինում գտնվում էր քրդական զինված ուժերի վերահսկողության տակ։

 
 
 

Comentarios


bottom of page