Search

Իրար հաջորդող իշխանությունները ահավոր կրեատիվիզմի պակաս ունեն․ Նաիրա Զոհրաբյան


ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստորեն, իրար հաջորդող իշխանությունները ահավոր կրեատիվիզմի պակաս ունեն: Հենց սկսում ենք իրենց քննադատել, անմիջապես իրենց գրպանի լրատվամիջոցներով` «սենսացիա», Նաիրա Զոհրաբյանի միլիոնների կարողությունն ու նման լալահառաչ վերնագրերով տպագրում են, ի՞նչ եք կարծում, ի՞նչ։

Այո, այո, դուք միանգամայն իրավացի եք. տպագրում են իմ կողմից պարտաճանաչ և օրինապաշտ ձևով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած և հանձնաժողովի կայքում բոլորի համար բաց և հրապարակային դրված իմ հայտարարագիրը:

Ու որպեսզի վաղն էլ մի այլ «ճ» կլասի գրչակ, պետպատվերի շրջանակում պրիմիտիվագույն տրյուկներ չփորձի անել, հրապարակում եմ հայտարարագիրս, որը, կրկնում եմ, բաց և հրապարակային դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում»:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia