top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ. ԱՀ նախագահ


ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում թարմացրել է Հադրութի ուղղությամբ թշնամու կողմից դիվերսիոն հարձակում կատարելու և ասուլիսով հանդես գալու մասին տեղեկատվությունը: Գրել է. «Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»:

0 comments

Σχόλια


bottom of page