top of page

Իրանում ներկայացրել են սեփական արտադրության էլեկտրամոբիլները

  • Anews
  • Aug 17, 2023
  • 1 min read

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին դիտել է իրանական ավտոարտադրողների կողմից արտադրված կամ հավաքված մի շարք էլեկտրական հիբրիդային ավտոմեքենաներ: Արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Աբբաս Ալիաբադին նախարարների կաբինետի նիստի շրջանակներում նախագահին տեղեկացրել է ավտոմեքենաների արտադրության եւ առեւտրայնացման գործընթացի մասին, հաղորդում է ԻՌՆԱ-ն։ Համաձայնագիրը ներառում է նաեւ մինչեւ 2024 թվականի մարտ Թեհրանում ներքաղաքային տրանսպորտի համար շուրջ 50 հազար էլեկտրամոբիլների եւ շուրջ 200 հազար Էլեկտրաշարժիչների մատակարարման միջոցառումներ։

Comentarios


bottom of page