Իրանն ու Ռուսաստանը դոլարը բացառել են երկրների միջեւ առետրային գործարքներից

Իրանն ու Ռուսաստանը դոլարը բացառել են երկրների միջեւ առեւտրային գործարքներից։ Այս մասին հայտարարել է Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էհսան Խանդուզին, փոխանցում է Mehr-ը։ Նշելով, որ բարիդրացիության քաղաքականությունն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, Խանդուզին ասել է, որ Պուտինի այցը Թեհրան համահունչ է նախագահ Ռաիսիի Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ բանկային, ֆինանսական եւ տնտեսական համագործակցությանը, առաջին քայլն արված է՝ ռուբլին Իրանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրային գործարքների մեջ է մտել։ Ավելի վաղ Իրանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Ալի Սալեհաբադին Մոսկվայում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական փոխանակումների ժամանակ ազգային արժույթների օգտագործման վերաբերյալ։
Comments