top of page

Իրանն ընդլայնել է Նաթանզում ուրանի հարստացման հզորությունները. ԱԷՄԳ

  • Anews
  • Oct 11, 2022
  • 1 min read

Իրանն սկսել է մոդիֆիկացված IR-6 ցենտրիֆուգների երրորդ կասկադի կիրառումը Նաթանզի ստորգետնյա օբյեկտում՝ ուրանի հարստացման համար, տեղեկացրել է «Ռոյթըրը»՝ հղում կատարելով ԱԷՄԳ-ի զեկույցին։ ԱԷՄԳ-ն ավելացրել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է արդեն նախատեսված 12 ցենտրիֆուգներին IR-2m եւս երեք կասկադ ավելացնելու մտադրության մասին, որոնցից երկուսի տեղադրումն արդեն սկսվել է։ Բացի այդ, ինչպես նշել են կազմակերպությունում, օգոստոսի վերջից Իրանն ավարտել է IR-4 ցենտրիֆուգների եւս մեկ կասկադի եւ IR-2m վեց կասկադների տեղադրումը։ ԶԼՄ-ն, հղում կատարելով ԱԷՄԳ-ին, օգոստոսի 31-ին տեղեկացրել էր, որ Իրանն սկսել է Նաթանզի ստորգետնյա օբյեկտում ուրան հարստացնել IR-6 մոդիֆիկացված երեք ցենտրիֆուգների կասկադներից արդեն երկրորդում։ Դրանից մի քանի օր առաջ տեղեկացվել էր ստորգետնյա օբյեկտում հարստացումն սկսելու մասին՝ IR-6 ցենտրիֆուգների երեք կասկադներից առաջինի օգտագործմամբ։

 
 
 

Comments


bottom of page