Իրանն ընդլայնել է ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցները
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ից 10 ֆիզիկական անձանց եւ չորս կազմակերպությունների դեմ, գրում է Tasnim-ը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը։
Պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլան, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Էնն Նոյբերգերը եւ այլ ամերիկացի զինվորականներ եւ պաշտոնյաներ:
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Կենտրոնական հետախուզական գործակալության, Ազգային գվարդիայի, ԱՄՆ ռազմաօդային ուժերի 9-րդ ռազմաօդային ուժերի եւ «Միջուկային Իրանի դեմ միավորում» ՀԿ-ի դեմ։
Թեհրանն ասում է, որ պատժամիջոցներն ընդունվել են, մասնավորապես, Իրանի ներքին գործերին ԱՄՆ միջամտության համար։
Նախօրեին Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին ասել է, որ Վաշինգտոնը կքննարկի Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը, եթե նրա հետ միջուկային համաձայնագրի վերականգնման բանակցությունները չաշխատեն։
Comments