top of page
Search

Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու բոլոր ջանքերին


Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու ուղղությամբ միջազգային տարբեր մակարդակներում ձեռնարկվող բոլոր ջանքերին, հայտարարել է Իրանի խորհրդարանի միջազգային հարցերով տնօրեն Քազեմ Շաֆեին՝ Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավակյանի հետ կայացած հանդիպման ընթացքում, գրում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ձեռնարկվում են միջազգային տարբեր մակարդակներում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններում խաղաղություն եւ հանգստություն հաստատելու համար»,- ասել է Շաֆեին։

Նա նաեւ նշել է, որ Իրանի եւ Հայաստանի պաշտոնյաների միջեւ փորադարձ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը՝ ընդգծելով, որ «երկու երկրների խորհրդարանների միջեւ մշտական ​​խորհրդակցությունները կարեւոր գործոն են հարաբերությունների մակարդակի բարձրացման համար»։

«Խորհրդարանական այցերը կարող են հանգեցնել երկկողմ հարաբերությունների զարգացման տարբեր՝ տնտեսական, մշակութային եւ քաղաքական մակարդակներում»,- հավելել է նա։

Կողմերը քննարկել են երկկողմ մի շարք խնդիրներ եւ նշել երկկողմ համագործակցության կարեւորությունը տարածաշրջանի զարգացման եւ առաջընթացի գործում։

 
 

Comments


bottom of page