Իրանի նախագահը դատապարտել է Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի կեղծավոր մոտեցումը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին դատապարտել է Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի կեղծավոր մոտեցումը՝ ասելով, որ նրանք պահանջում են Իրանի հետ բանակցությունների անցկացում՝ փորձելով Իսլամական Հանրապետությունը որպես թույլ պետություն ներկայացնել, հաղորդում է Tasnim-ը: Նրա խոսքով, մինչ արեւմտյան երկրները եւ մասնավորապես ԱՄՆ-ն իրենց քարոզչական արշավում փորձում են Իսլամական Հանրապետությանը ներկայացնել որպես թույլ եւ վերացող պետություն, նրանք տարբեր ուղիներով Իրանին հրավիրում են բանակցությունների եւ շեշտում, որ նրանք Իսլամական Հանրապետությունը տապալելու ծրագրեր չունեն: «Այսօր մեր ազգը միասնական է, համերաշխ եւ ամբողջական։ Թշնամիները պետք է իմանան, որ երբեք չեն կարողանա ոչնչացնել նման համերաշխությունն ու միասնությունը»,- նշել է նա։
Comments