Իրանի ԱԳՆ-ն Եվրամիության նոր պատժամիջոցների պատճառով սպառնացել է պատասխան միջոցներ կիրառել
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը շուտով պատասխան միջոցներ կմտցնի Եվրամիության նոր պատժամիջոցների պատճառով։ ԵՄ-ը երկուշաբթի օրը Իրանի 11 ֆիզիկական անձանց եւ 4 կազմակերպության դեմ պատժամիջոցներ է մտցրել երկրում բողոքները ճնշելու պատճառով։ «Ի պատասխան Եվրամիության ԱԳՆ ղեկավարների խորհրդի այսօրվա քայլերի՝ շուտով կհայտարարվեն եւ կմտցվեն պատասխան պատժամիջոցներ համապատասխան եվրոպական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»,- ասել է Քանաանին, որի խոսքերը մեջբերել է իրանական գերատեսչության Թելեգրամ-ալիքը։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը եվրոպական պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում, միջամտություն Իրանի ներքին գործերին եւ գործիք իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը երկուշաբթի ավելի վաղ Եվրամիության մտցրած պատժամիջոցներն անվանել էր «ոչ կառուցողական գործողություն»՝ հիմնված սուտ տեղեկատվոթյան վրա։
תגובות