top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իրանը նոր ՀՕՊ հրթիռ է ներկայացրել



Իրանը նոր պինդ հրթիռ է ներկայացրել՝ համակցված իրանական «Բավար-373» հակաօդային պաշտպանության համակարգի հետ: Այն կոչվում է Sayyad 4B եւ 300 կիլոմետր հեռահարություն ունի, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։ Վերջին փորձարկումների ժամանակ «Բավար-373» ՀՕՊ համակարգը նոր հրթիռով հաջողությամբ խոցել է ավելի քան 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը։ Իրանական հակաօդային պաշտպանության համակարգին հաջողվել է իր օպտիմիզացված ռադարով հայտնաբերել թիրախը ավելի քան 450 կիլոմետր հեռավորության վրա եւ հետեւել դրան մոտ 405 կիլոմետր հեռավորության վրա՝ նախքան Sayyad 4B-ով պայթեցնելը։ Sayyad 4B հրթիռային շարժիչն աշխատում է հիբրիդային պինդ վառելիքով եւ առաջին անգամ անցել է գործառնական փորձարկումներ։ Sayyad 4B-ի օգտագործումը նշանակում է նաեւ, որ իրանական ՀՕՊ հրթիռների հեռահարությունը հասցվել է 300 կմ-ի, իսկ ներգրավման բարձրությունը՝ 27-ից մինչեւ 32 կմ։

0 comments

Comments


bottom of page