top of page

Իրանը հայտնել է իր բոլոր սահմաններին կայուն անվտանգության հասնելու մասին

  • Anews
  • Dec 4, 2022
  • 1 min read


Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կումարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի բանակի ցամաքային զորքերի ռազմավարական եւ մարտավարական հաջողությունների արդյունքում երկրի բոլոր սահմաններում հաստատվել է կայուն անվտանգություն, հաղորդում է Mehr-ը։ Գեներալ Հեյդարին նշել է նաեւ, որ Իրանի բանակը կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ ինքնաբավ է դարձել զենքի, անօդաչու թռչող սարքերի եւ հակատանկային համակարգերի արտադրության ոլորտում։ Գեներալի խոսքով՝ իրանական բանակի ցամաքային ուժերը տեղակայված են երկրի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան սահմաններին, ինչպես նաեւ հարավային, արեւելյան և հարավարեւելյան սահմաններին։ Նա վկայակոչել է նաեւ Իսլամական հեղափոխության առաջնորդի հրահանգները՝ նշելով, որ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի հիմնական բաղադրիչներից մեկն է։ Բանակի ուժերը մշտապես ձգտում են կայուն անվտնագութուն հաստատել՝ կատարելագործելով իրենց պաշտպանունակությունը, հավելել է նա։

 
 
 

Comments


bottom of page