top of page
Search

Իրանը ծրագրում է միջուկային տեխնոլոգիական արտադրանք արտահանել․ Էսլամի


Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է, որ երկիրը ծրագրում է միջուկային տեխնոլոգիական արտադրանք արտահանել, հաղորդում է Mehr-ը։ Այս հայտարարությամբ Էսլամին հանդես է եկել կիրակի օրը Իրանի միջուկային 29-րդ համաժողովի շրջանակներում: Նշելով, որ միջուկային արդյունաբերության մեջ մի քանի նպատակներ եւ ծրագրեր են սահմանվել, Էսլամին կոչ է արել մերձեցնել համալսարաններն ու ԻԱԷԿ-ը՝ միջուկային ոլորտում ռեսուրսները զարգացնելու համար: Նշելով, որ Իրանում հետազոտական կարողություններն ու գործունեությունը զարգանում են, Իրանի միջուկային նախարարն ընդգծել է, որ երկիրն այժմ արտահանում է ռադիոդեղագործական արտադրանք եւ միջուկային սարքավորումներ։ «Մենք փորձում ենք միջուկային ոլորտում տեխնոլոգիական արտադրանք արտահանել այլ երկրներ, ի լրումն ներքին կարիքները բավարարելու»,- հավելել է նա։

0 comments

Comments


bottom of page