Search

Իրանը բացառել է ամերիկյան պատժամիջոցների ցանկացած փուլային չեղարկում


Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն Press TV-ի հետ հարցազրույցում բացառել է պատժամիջոցների ցանկացած փուլային չեղարկում, որոնք Իրանի դեմ սահմանվել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:


«Ինչպես արդեն բազմիցս հստակ հայտարարվել է, ոչ մի քայլ առ քայլ ծրագիր չի դիտարկվում»,- ասել է Խաթիբզադեն:


«Իրանի վերջնական քաղաքականությունն է ԱՄՆ բոլոր պատժամիջոցների չեղարկումը՝ լինեն դրանք պատժամիջոցներ, որոնք Թրամփն է վերականգնել ԳՀՀԾ-ից դուրս գալուց հետո, թե պատժամիջոցներ, որոնք նա նախաձեռնել էր, ինչպես նաեւ պատժամիրջոցներ, որոնք սահմանվել են ցանկացած այլ անվան տակ»,- հավելել է նա:


Նրա ելույթը պատասխանն է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջալինա Պորտերի հայտարարությանը՝ երեքշաբթի Վիեննայում նախատեսված Իրանի եւ մյուս երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին՝ քննարկելու համար 2015 թվականի միջուկային գործարքը:


Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ում նշել էր, որ Վիեննայի հանդիպման նպատակն է լինելու «բոլոր պատժամիջոցների արագ չեղարկումը, որից հետո Իրանը կդադարեցնի իրավիճակի շտկման միջոցառումներ ընդունել»:


«Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ոչ մի հանդիպում հարկավոր չէ»,- հավելել էր Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: