«Իրական մեղավորը». ՀՅԴ-ականների երթը դեպի Կառավարության շենք
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նախաձեռնել է երթ, որը մեկնարկել է Մատենադարանի հարակից հատվածից և կավարտվի ՀՀ Կառավարության շենքի դիմաց։
Երթը կրում է «Իրական մեղավորը» խորագիրը և նպատակ ունի ցույց տալու, որ իրավիճակի հանգուցալուծման առաջնային պատասխանատուները ՀՀ փաստացի իշխանություններն են, որոնք, սակայն, որևէ գործուն քայլ չեն ձեռնարկում 2 շաբաթից ավել ամբողջական շրջափակաման մեջ գտնվող Արցախի և մայր հայրենիքի հետ կապող կենսական ճանապարհի բացման ուղղությամբ։
Comments