Search
Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 17 հազարի շեմը

Իտալիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 2547-ով՝ հասնելով 17660-ի: Այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը:
Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը կազմել է 1266, կորոնավիրուսից բուժվել է 1439 մարդ:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 13 է: