top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իտալիայի էլեկտրաէներգիայի ներմուծման ծախսերը կավելանան ավելի քան երկու անգամ. ֆինանսների նախարար



Իտալիայի ծախսերն էլեկտրաէներգիայի ներմուծման համար 2022թ. կավելանան ավելի քան երկու անգամ եւ կկազմեն մոտ 100 մլրդ եվրո, ասել է ֆինանսների նախարար Դանիելե Ֆրանկոն՝ նախազգուշացնելով, որ Հռոմը չի կարող անվերջ միջոցներ ծախսել, որպեսզի մեղմի ֆինանսական համակարգին ուղղված հարվածը, տեղեկացրել է Reuters-ը։


Իտալիան կախված է սպառվող էներգիայի երեք քառորդի չափով ներմուծումից, ինչը բարձրացնում է նրա խոցելիությունը Եվրոպայում ներկա էներգետիկ աղետի պայմաններում։


Շաբաթ օրը ելույթ ունենալով Ambrosetti ամենամյա բանավիճային խորհրդում՝ Ֆրանկոն ասել է, որ Իտալիայի չափից մեծ պարտքը նվազեցնում է ապագայում մանեւրելու հնարավորությունները։


Կորպորացիաներին եւ հաճախորդներին էլեկտրաէներգիայի չափից բարձր վճարների խնդրի լուծման հարցում օգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցները, հավանաբար, հավանության կարժանանան հաջորդ շաբաթ, ներկա պահին առկա 52 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ վեց փաթեթներից հետո, ասել է Ֆրանկոն։


«Էլեկտրաէներգիայի աճող ծախսերն ի հաշիվ պետական միջոցների փոխհատուցման շարունակումը, թեկուզեւ մասամբ, կարող է շատ թանկ լինել, եւ մենք ոչ մի դեպքում չենք կարողանա դա բավարար չափով անել»,- ասել է նա։


Ֆրանկոն ասել է, որ կարեւոր է կառավարել էլեկտրաէներգիայի եվրոպական շուկայի գործունեությունը, որտեղ վառելիքի տատանվող գները ռուսական արտահանման կրճատման ֆոնին հանգեցրել են էներգիայի արժեքի աճի։


«Գլխավորը վառելիքի եւ էլեկտրաէներգիայի արժեքը կայուն մակարդակի վերադարձնելն է»,- ասել է Ֆրանկոն։

0 comments

Comments


bottom of page