Search

Իսրայելի նոր նախագահի ընտրությունները կանցկացվեն հունիսի 2-ին


Իսրայելի նոր նախագահի ընտրությունները կանցկացվեն հունիսի 2-ին՝ Քնեսեթում (երկրի խորհրդարան): Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Քնեսեթի խոսնակ Յարիվ Լեւինը որոշել է, որ Իսրայելի հաջորդ նախագահի ընտրությունները կանցկացվեն չորեքշաբթի, հունիսի 2-ին: Նախագահական ընտրությունները կանցկացվեն Քնեսեթի լիագումար նիստում՝ գաղտնի քվեարկությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Ընտրություններին, որպես թեկնածու, մասնակցության հայտերի ներկայացումը հնարավոր է մինչեւ մայիսի 19-ը:

Նախագահի թեկնածություն կարող է առաջադրել միայն առնվազն 10 գործող խորհրդարանականների խումբը: Երկրի ղեկավարն ընտրվում է Քնեսեթում գաղտնի քվեարկությամբ։ Հաղթելու համար թեկնածուն պետք է ձայների պարզ մեծամասնություն ստանա: Ընդհանուր առմամբ, խորհրդարանում 120 պատգամավոր կա:

Գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինի պաշտոնավարման ժամկետը լրանում է հուլիսի 9-ին: Օրենքի համաձայն, նրա իրավահաջորդի ընտրությունը պետք է անցկացվի ոչ ուշ, քան այդ օրվանից 30 օր առաջ: Իսրայելը նախագահական լիազորությունների համար ունի յոթ տարվա ժամկետ, պետության ղեկավարի պաշտոնը չի կարելի երկու անգամ զբաղեցնել: Միայն խորհրդարանը կարող է նախագահին պաշտոնանկ անել, եթե պատգամավորների երեք քառորդը քվեարկի իմպիչմենթի օգտին:

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png