Իսրայելի Գերագույն դատարանը Նեթանյահուին պարտավորեցրել է պաշտոնանկ անել նախարարին
Իսրայելի Գերագույն դատարանը որոշել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի նոր ձեւավորված կառավարության բարձրաստիճան անդամը չի կարող նախարար լինել՝ հարկերից խուսափելու համար վերջերս դատապարտված լինելու պատճառով, հայտնում է AFP-ն։Որոշումը քննադատության է ենթարկվել Նեթանյահուի կոալիցիայի կողմից, որը խոստացել է միջոցներ ձեռնարկել, որոնք կթուլացնեն Գերագույն դատարանի լիազորությունները եւ օրենքները տապալելու ուժը:Նեթանյահուն իշխանության է վերադարձել անցյալ ամիս՝ գլխավորելով ծայրահեղ աջ եւ ուլտրաուղղափառ հրեական կուսակցությունների հետ կոալիցիան՝ նոյեմբերի 1-ին կայանալիք Իսրայելի ընտրություններից հետո:Առողջապահության եւ ներքին գործերի նախարարի պաշտոնում Արյե Դերիի նշանակումը «չի կարող ընդունվել», քանի որ այն «խիստ անհիմն է», ասվում է դատարանի ընդունած որոշման ամփոփագրում։Դատավորներն ասել են, որ Նեթանյահուն «պետք է Դերիին հեռացնի իր պաշտոնից»:Ուլտրաուղղափառ «Շաս» կուսակցության ղեկավար Դերին անցյալ տարի հարկերից խուսափելու համար տուգանվել է 180 հազար շեկելով (50 հազար դոլար) եւ հրաժարական է տվել խորհրդարանում:Իսրայելում Գերագույն դատարանը ներկայումս իրավասու է չեղարկել օրենքները կամ կառավարության որոշումները, որոնք համարում է խտրական կամ անհիմն:Անցյալ ամիս օրենսդիրներն ընդունել են օրենք, որը թույլ է տալիս բոլորին, ովքեր դատապարտվել են, սակայն ո՛չ ազատազրկմամբ, ծառայել նախարարի պաշտոնում:Դերիի «Շաս» կուսակցությունը դատարանի որոշումը որակել է «քաղաքական», «խիստ անհիմն» եւ «աննախադեպ», սակայն ձեռնպահ է մնացել որեւէ հստակ միջոցառման մասին հայտարարելուց։
Comments