Search

Իսրայելական բանակը ցամաքային օպերացիա է նախապատրաստում Գազայի հատվածում


Իսրայելական բանակն արդեն տարատեսակ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Գազայի հատվածում ցամաքային օպերացիայի համար, սակայն դրա անցկացման հրաման դեռ չի եղել, ասել է Իսրայելի պաշտպանական ուժերի ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Զորքերը «Գազա» դիվիզիայում գտնվում են նախապատրաստման տարբեր փուլերում, այդ թվում՝ Գլխավոր շտաբի ղեկավարության հանձնարարականների, սակայն նման օպերացիայի իրականացման հրաման դեռ չի տրվել: Ռազմական նախապատրաստական աշխատանքներ իսկապես ընթանում են»,- ասել է Կոնրիկուսը՝ պատասխանելով ցամաքային օպերացիայի հնարավորության մասին լրագրողների հարցին:

Շաբաթ գիշերն Արեւելյան Երուսաղեմում լայնածավալ բախումներ տեղի ունեցան պաղեստինցիների եւ իսրայելական ոստիկանության միջեւ: Անկարգությունները սկսվեցին Արևելյան Երուսաղեմի միանգամից երկու թաղամասերում՝ Տաճարի լեռան մոտ եւ Շեյխ Ջարրահ թաղամասում, որտեղ իսրայելական դատարանի որոշմամբ մի քանի արաբ ընտանիք վտարվում է:

Դրանից հետո երկուշաբթի երեկոյան իրավիճակը կտրուկ սրվեց Իսրայելի եւ պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին, որի ղեկավարությունը դուրս եկավ ի պաշտպանություն Երուսաղեմի պաղեստինցիների՝ Իսրայելից պահանջելով դուրս գալ Տաճարի լեռից: Հրթիռային հարձակումները իսրայելական բնակավայրերի վրա գրեթե չեն դադարում: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է վեց խաղաղ բնակիչ եւ մեկ իսրայելցի զինվոր: Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի հատվածի ուղղությամբ՝ խոցելով պաղեստինյան «ՀԱՄԱՍ» եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումների թիրախները եւ սպանելով մի քանի գրոհայինի, այդ թվում՝ բարձրաստիճան դաշտային հրամանատարների: Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ Գազայում իսրայելական հարձակումների արդյունքում 67 մարդ է զոհվել:

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png