top of page

Իսպանիայի խորհրդարանը մերժել է վարչապետին անվստահության քվե ներկայացնելու առաջարկը

  • Anews
  • Mar 22, 2023
  • 1 min read


Իսպանիայի խորհրդարանը մերժել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսին անսվտահություն հայտնելու առաջարկը։ Խորհրդարանի տեղեկատվությամբ՝ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկով հանդես է եկել Vox ծայրահեղ աջ կուսակցությունը։ Քվեարկության ժամանակ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 201 խորհրդարանական, 91 հոգի ձեռնպահ է մնացել։ Մինչ այդ Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի խոսնակ Մերիչել Բատետը հայտարարել էր, որ թագավորության խորհրդարանի ստորին պալատը կքննարկի վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորած կառավարությանը վստահություն հայտնելու հարցը։

 
 
 

Comentarios


bottom of page