Իջևանում ամբողջահատիկի ուսուցման և ռեսուրսային առաջին նորաստեղծ կենտրոնն է բացվել
- Anews
- Aug 3, 2022
- 1 min read

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Իջևանում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի կողմից իրականացվող ամբողջահատիկի ուսուցման և ռեսուրսային առաջին նորաստեղծ կենտրոնի բացման արարողությանը։ Ուսումնական և ռեսուրսային կենտրոնը ստեղծվել է «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրի շրջանակում։ «Այս ծրագիրը մեծացնում է շուկայում սննդային արժեքներով հարուստ սննդատեսակի հասանելիությունը՝ զուգահեռաբար բարձրացնելով արժեշղթայի յուրաքանչյուր փուլում ներգրավված ձեռնարկությունների շահութաբերությունը», - ասել է Արման Խոջոյանը:
Yorumlar