ԼՐԱՀՈՍ
Search

Իշխան Զաքարյանը հանդիպել է Արագածոտնի մարզպետի հետ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ: Ինչպես տեղեկացնում է կոմիտեի պաշտոնական կայքը, հանդիպմանը ներկա են եղել նաև Համահայկական խաղերի կազմակերպման պատասխանատուները, ինչպես նաև Աշտարակ, Թալին, Ապարան խոշորացված համայնքների ղեկավարները։ «Համահայկական 8-րդ խաղերի բացումը կանցկացվի Գյումրիում, այն միաձայն ընտրվել է խաղերի բացման մայրաքաղաք։ Մյուս քաղաքներում կանցկացվեն 17 մարզաձևեր՝ ըստ բնակավայրերի հնարավորությունների։ Այս ամենն արվում է հանրապետության մյուս բնակավայրերը զարգացնելու, ակտիվացնելու համար։ Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում», - նշել է Իշխան Զաքարյանը: Ողջունելով խաղերը Շիրակում և Արագածոտնում անցկացնելու գաղափարը՝ մարզպետը հույս է հայտնել, որ մարզը կկարողանա հնարավորությունների սահմաններում և ըստ պատշաճի այդ ամենը կազմակերպել՝ մոբիլիզացնելով ողջ ուժերը: Նշենք, որ 2023թ Համահայկական խաղերի մեկնարկի ազդարարումը տրվել է հուլիսի 13-ին, Գյումրիում։ Համահայկական 7-րդ խաղերն անցկացվել են 2019թ, Ստեփանակերտում։

practice cover.png