Search

Իշխանությունները ուզում են վերահսկողություն ունենալ ողջ կրթական համակարգի նկատմամբ. Մխիթարյան


Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ փոփոխություններ եղան Բարձրագույն կրթության մասին օրենքում։

Մասնավորապես, բուհերի ռեկտորների նշանակման խորհուրդներում մեծամասնությունը ունի լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը այս դեպքում։

«Ստացվեց, որ հեշտությամբ, առանց մեծ դիմադրության, Ազգային Ժողովում հավանության արժանացավ։ Չնայած ընդդիմությունը դեմ քվեարկեց, բայց ամեն դեպքում հասարակական մեծ դժգոհության ալիք մենք չտեսանք սրա դեմ։ Մասնագետները խոսեցին, փորձագետները խոսեցին, որոշ մտավորականներ դրա դեմ արտահայտվեցին, բայց ըստ Էության, իշխանությունը հասկացավ, որ հասարակությունը կուլ տվեց այս փոփոխությունը։ Իսկ դպրոցների պարագայում ինչու չանել նույն բանը և առաջարկվում է հիմա, որպեսզի դպրոցների տնօրենները, որը գործադիր մարմնի ղեկավարն է, այսինքն դպրոցի ղեկավարն է, որից շատ բան է կախված։ Թե օրինակ ուսուցիչներն ինչպես կքվեարկեն, աշակերտների ծնողները ինչպես կքվեարկեն առաջիկա ընտրություններում և վերջին հաշվով դպրոցների ղեկավարները որոշակի հեղինակություն են հատկապես մարզերում, գյուղական բնակավայրերում։ Եվ փաստորեն արժի որ նաև դպրոցները վերցնեն քաղաքական վերահսկողության տակ և օգտագործելով այդ ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործել նաև ընտրությունների ընթացքում»,- ասաց Մխիթարյանը։

Փորձագետը նշում է, որ տրամաբանությունը և քայլերի հաջորդականությունը բերում է սրան, որ օրվա իշխանությունները ուզում են վերահսկողություն ունենալ ողջ կրթական համակարգի նկատմամբ՝ ընտրությունների քարոզարշավի լույսի ներքո։

«Նրանք պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց դա չի խանգարի, որ նաև ապագայում ունենան հնարավորություն օգտագործելու այդ ռեսուրսը, որովհետև ընտրությունները մեկ անգամ կլինեն, բայց դրանով չի ավարտվի։ Այսինքն, իշխող քաղաքական ուժը կարող է օգտագործել այդ ռեսուրսը, իսկ այս իշխանությունները հատկապես առաջիկա ընտրությունների պարագայում կուզենային այդ հնարավորությունը օգտագործել։ նույնիսկ ասեմ, եթե մինչև ընտրությունները փոփոխություններ չլինեն դպրոցնների տնօրենների պարագայում, այն տնօրենները, որոնք դպրոցներում արդեն տնօրեն են, կմտածեն, որ հաջորդ անգամ իրենց ընտրվելու հավանականությունը մեծ կլինի, եթե նրանք աշխատեն օրվա իշխանությունների օգտին ընտրությունների ժամանակ և ռեսուրսներ կկենտրոնացնեն այդ ուղղությամբ։ Դա արդեն նշանակում է, որ այդ մտադրությունը կա իշխանությունների մոտ»,-նշեց կրթության փորձագետը։

Ատոմ Մխիթարյանն ասաց, որ իշխանություններն ու կրթության ոլորտին մոտ կանգնած մարդկանց հիշեցնել, որ դեռևս 2018 թվականի սկզբին իրենք համատեղ պայքարել են հենց քաղաքականացման դեմ։

«Այն ժամանակ դեռևս իշխանափոխությունը չէր եղել և օրինակ շատ դրվագներ են եղել մեր համագործակցության և մեր հիմնական նպատակն էր դեռևս հանրապետականների կառավարության դեպքում յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել թույլ չտալ, որպեսզի օրենքով, կառավարության որոշումներով ամրագրվի այդ քաղաքականացումը։ Այսինքն, հնարավորություն տալ իշխանություններին, քաղաքական պատասխանատուներին որևէ ազդեցություն ունենալ կրթական համակարգի վրա»,-ասաց Մխիթարյանը։

Նա հավելեց, որ կրթական համակարգը կարող է լավագույնս զարգանալ և առաջ գնալ միայն մեկ դեպքում, եթե այն զերծ է քաղաքականությունից և որևէ միջամտություն օրվա իշխանությունները իրավունք չունենան միջամտելու կրթական գործընթացներին։

«Ցավոք սրտի իշխանափոխությունից երեք տարի հետո, իսկ տենդենցները մենք տեսնում էինք դեռ վաղուց՝ այս իշխանությունները անցան նախորդ իշխանություններից և հիմա ջանք չեն խնայում կարճ ժամանակահատվածում իրենց ազդեցության ոլորտ տանել ողջ կրթական համակարգը՝ հանրակրթությունը, բարձրագույն կրթությունը»,-եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: