top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իշխանությունները կողմ են Սինգապուրի հետ առևտրային փոխգործակցությանը. Վահան Քերոբյան


Իշխանությունները կողմ են Սինգապուրի հետ առեւտրային փոխհարաբերությունների զարգացման համար բարենպաստ միջավայրի եւ պայմանների ստեղծմանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ Սինգապուրի Հանրապետության միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, փետրվարի 10-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Համաձայնագրի վավերացումը, նրա խոսքով, կնպաստի կողմերի տնտեսական համագործակցությանն այն ոլորտներում, որոնք փոխադարձ շահ են ներկայացնում։ Բացի այդ, կվերացվեն երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրային եւ ներդրումային պատնեշները։

«Կապահովվեն նաեւ բիզնես-ծախսերի նվազեցումն ու տնտեսական արդյունավետության բարձրացումը»,- նշել է նախարարը։

Համաձայնագիրը ներառում է այնպիսի բաժիններ, ինչպիսին են ապրանքների առեւտուրը, առեւտրային պաշտպանության միջոցները, ապրանքների ծագումը պարզելու կանոնները, տեխնիկական պատնեշներն առեւտրում, մաքսային համագործակցությունը եւ այլն։

Քերոբյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի պարտավորություններով ամրագրված ռեեստրը պարունակում է 12 229 ապրանքներ, որոնցից 4 858-ը նախատեսվում է հարկել զրոյական մաքսատուրքով։ Ընդ որում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։

«Նշված համաձայնագիրը ստորագրվել է դեռ 2019թ. հոկտեմբերի 1-ին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։

Համաձայնագրի վավերացումը, ինչպես նշել է նախարարը, պայմանավորված է ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությամբ։ Այն բխում է Հայաստանի կառավարության հավանությանն աժանացած 2021-2026թթ. ծրագրից։

0 comments

Comments


bottom of page