Search

Իշխանությունը «Հյուսիս-հարավ»-ի վերաբերյալ նոր հանգուցալուծում է գտել. «Հրապարակ»


«Նախորդ իշխանություններից ժառանգություն մնացած Հյուսիս-հարավ մայրուղու ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ Նոր իշխանությունները, սակայն, կարծես թե գտել են դրա մի հատվածի հանգուցալուծման տարբերակը։ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածը, որի կառուցման համար պատասխանատու է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, ոչ թե բետոնապատ կլինի, այլ՝ ասֆալտապատ։


Մեզ ասացին, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ բետոնը մեր բնակլիմայական պայմաններում արդյունավետ չէ, նաեւ ավելի թանկ է նստում, ուստի որոշել են ասֆալտապատել, ընդ որում՝ եռաշերտ ասֆալտ են անելու, հաստությունը՝ 20-22 սմ։ Ասֆալտապատումը մեկնարկելու է Մաստարայի հատվածից։ Այդ նպատակով չինացիներն ասֆալտ արտադրող գործարան են կառուցել Հայաստանում, որը կարող է ժամում արտադրել մինչեւ 300 տոննա ասֆալտ։


Օրերս շինհրապարակ էր այցելել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Մոտ օրերս ավելի հանգամանալից կներկայացնենք թեման»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր փաստեր

Տեղի է ունեցել Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն բեռնատարների համար

Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը և վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: