Իշխանությունը կրակի հետ է խաղում․ տնտեսությունը Հայաստանի ամենախոցելի կողմն է․ Բագրատյան

Իշխանությունը կրակի հետ է խաղում։ Այս մասին Լազարյան ակումբի նիստում հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նրա խոսքով՝ տնտեսությունը Հայաստանի ամենախոցելի կողմն է։ «Չեմ պատկերացնում՝ ինչ կլինի, եթե գազի գինը մեկ խորանարդ մետրի դիմաց հասնի մինչեւ 1500 դոլարի։ Բայց ներկաների եւ ռուսական կողմի ուշադրությունը ուզում եմ հրավիրել հետեւյալ փաստի վրա։ Մի քանի օր առաջ սոցիոլոգիական հարցում է անցկացվել։ Արդյունքում, հարցվածների 50 տոկոսը պարզապես հրաժարվել է արտահայտել իր համակրանքը կոնկրետ երկրի նկատմամբ։ Մնացած 50 տոկոսի դեպքում ձայները հետեւյալն են՝ Ռուսաստան՝ 14 տոկոս, ԱՄՆ՝ 12 տոկոս, Իրան՝ 7 տոկոսից մի փոքր ավելի, Ֆրանսիա՝ 6 տոկոս; Ի դեպ, 5 տարի առաջ նույն հարցումը մի փոքր տարբեր թվեր էր ցույց տվել։ Ռուսաստանը այն ժամանակ հավաքեց ավելի քան 60 տոկոս։ Սա այն վիճակն է, որն ունենք այսօր»,-դժգոհեց Բագրատյանը։ Միաժամանակ, ըստ նրա, երիտասարդները չեն պատկերացնում, թե այս ամենն ինչի կարող է հանգեցնել։ «Հայաստանում, ընդհանուր առմամբ, քչերն են հասկանում, որ ամենադժվարը դաշնակիցների հետ հարաբերություններ պահպանելն է։ Թվում է, թե մենք խնդիրներ չունենք Ռուսաստանի հետ, բայց դա այդպես չէ։ Հենց դաշնակցի հետ պետք է աշխատել»,- նշեց Բագրատյանը։
Comments