Իշխանավորները հաստատում են մեր բոլոր քննադատական թեզերը. Աբովյան
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստացի վարչապետը հաստատեց մեր այն փաստարկները, որ կտրուկ աճել է՝ գործազրկությունը ( չնայած ես համոզված եմ, որ աշխատանք կորցրած քաղաքացիների թիվը ավելի շատ է, քան 71000-ը) ։ Շատ հետաքրքիր տենդենց եմ նկատում, քայլ առ քայլ, չցանկանալով, բայց իշխանավորները հաստատում են բոլոր մեր քննադատական թեզերը։ Կարծում եմ, որ ԲՀԿ ի դիրքորոշման ճշմարտությունը հաստատելուց բացի, իշխանությունները պետք է դադարեցնեն իրենց կողմից իրականացվող սանձարձակ քաղաքական հետապնդումները՝ մեր նկատմամբ։ Սակայն հաշվի առնելով նաև իշխանության չափազանց «զգայուն ինքնասիրությունը», կարծում եմ, որ իրենք չեն ունենա այդքան համարձակություն կանգնեցնել ռեպրեսիվ գործողություների «մեքենան»»։
Comentários