Search

Ինքը ձախողել է, չի կարողացել. Իշխան Սաղաթելյան


Այս ընթացքում առաջ են եկել բազմաթիվ խնդիրներ եւ մենք չենք ունեցել իշխանություն ու պետություն, որ մեր ժողովրդի շահերը պաշտպանի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Կոնկրետ հարց եմ ասում՝ Լաչինի միջանցքի 2.5 կմ-ի հատվածը: Այսօր այն ինչ տեղի է ունենում Սյունիքում, հենց հիմա խնդիր է դրված, որ Կուբաթլուի ու Զանգելանի դիրքերը հանձնեն: Չկա պետություն, բանակը մնացել է անտեր, թուրքի առաջ կանգնած: Չկա ԱԳՆ, չկա վարչապետ: Ես կարող եմ ասել, որ մենք երբեք չենք կարող համակերպվել Շուշիի ու Հադրութի կորստի հետ: Սա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդին տանելու ենք նոր պատերազմի, նոր արկածախնդրության»,-ասաց նա:

Սաղաթելյանն անլուրջ համարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 6-ամսյա ճանապարհային քարտեզ մշակելու եւ իրագործելու հայտարարությունը. «Ինչ է Ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ մինչեւ հիմա չի կարողացել անել: Ինքը 2,5 տարի ժամանակ ուներ բարեփոխումներ անելու, երկիր կառուցելու: Ինքը ձախողել է, չի կարողացել: Հիմա եւս 6 ամիս ուզում է, որ ինչ անի: Հիմա ինքը ունի մեկ ճանապարհ՝ անցնցում կատարի իշխանության փոխացնում եւ նոր սադրանքների չդիմի: Եթե մի քաղաքացու քթից արյուն թափվի, դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, մենք տեղեկություններ ունենում ենք տարբեր տեղերից, որ կան սադրիչ խմբեր եւ կոչ ենք անում դրանց հեռու պահել այս պրոցեսներից»:

Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ. Աշոտյան

Փաշինյանի կողմից 2018-ին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով. Աշոտյան

Պլակատը՝ որպես քաղաքացիական դիրքորոշման արտահայտամիջոց

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք. մահացել է 10 մարդ

Մարիինյան թատրոնի մասնագետները տեսագրում և ձայնագրում են Բեթհովենի սիմֆոնիաները

ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Կրթության միջազգային օրվա առթիվ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: