Search

Ինչ մնաց Արցախից. նոր քարտեզ (ոչ պաշտոնական)



Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը վերլուծել է հետպատերազմական իրավիճակը և Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարության կետերը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում փորձագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքների հանձնումից հետո սեպտեմբերի 26- դրությամբ եղած 11458 քառ/կմ-ից մնացել է 3170-ը: Մասնագետի ներկայացրած տվյալները նախնական են, առայժմ պաշտոնական հայտարարություն չկա:


Նշված տարածքի մեջ մտնում են Մարտակերտի շրջանի մեծ մասը (1400 քառ/ կմ), Ասկերանի շրջանի մեծ մասը (850 քառ/կմ), Շուշիի շրջանի 40%-ը (120 քառ/կմ), Ստեփանակերտը (26 քառ/կմ), Մարտունու շրջանի մի մասը (400 քառ/կմ):

«Ամբողջությամբ կորցրել ենք Հադրութի շրջանը (679 քառ/կմ)», - ասաց Միքայելյանը:

Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում 4564 քառ/կմ` Քելբաջարի շրջանը (1935 քառ/կմ), Աղդամի շրջանը (725 քառ. կմ), Լաչինի շրջանը (մոտ 1900 քառ/կմ): Մարտերի ընթացքում Ադրբեջանին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել 3716 քառ/կմ:

«Հյուսիսում՝ 131 քառ/կմ, ինչպես նաև Թալիշ, Մատաղիս գյուղերը՝ 118 քառ/ կմ, ևս մեկ բարձունք էլ հյուսիսում՝ 13 քառ/ կմ», – ասաց Միքայելյանը:

Հակառակորդը 3585 քառ/կմ էլ իր վերահսկողության տակ է վերցրել հարավից (Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգելան, Կուբաթլի):

610 քառ/կմ-ի վերաբերյալ տվյալները չեն հստակեցվել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:





Ինդոնեզիայի Լոմբլեն կղզում ժայթքել է Լևոտոլո հրաբուխը (տեսանյութ)

Պաշտոնապես հիմա դիմում եմ բոլոր ուժային կառույցներին. Արման Աբովյան

Ես հիմա հանունի համար եմ կանգնած. Արփինե Հովհաննիսյան

Արցախի ԱԺ նախագահ. Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր

Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում

Լուսանկարներ օկուպացված Հադրութից

Ողբերգության հանգեցրած կառավարությունը պետք է գնա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: