Ինչպե՞ս են մեսենջերներն օգնում առօրյա գործերում
- Dec 8, 2022
- 2 min read
Մեսենջերները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը և այսօր դրանք ծառայում են ոչ միայն որպես հաղորդագրությունների հավելված, այլև նորություններ ստանալու, առաջատար ալիքներին և հետաքրքիր մարդկանց հետևելու, ինչպես նաև տարբեր բիզնես և կենցաղային խնդիրներ լուծելու հարթակ: Եկեք տեսնենք, թե ինչպես են ակնթարթային մեսենջերներն օգնում առօրյա հարցերում:

Ստանալ ակտուալ տեղեկատվություն
Մեզնից գրեթե յուրաքանչյուրը մեսենջերներում կամ ընկերությունների, կազմակերպությունների կայքերում տարբեր չաթ-բոտերի հետ շփվելու փորձ ունի: Եվ հաճախ չաթ բոտերի շնորհիվ կարողանում ենք զգալիորեն խնայել ժամանակն ու ցանկացած խնդիր ավելի արագ լուծել։ Մեսսենջերներում ընկերությունների կողմից օգտագործվող չաթ-բոտերը թույլ են տալիս արագորեն օգտակար տեղեկություններ ստանալ, սնունդ պատվիրել կամ սեղան ամրագրել ռեստորանում՝ այս ամենը առանց հեռախոսով օպերատորին սպասելու: Այսպես, օրինակ, Viva-MTS-ն ունի թեմատիկ չաթ բոտ Հայաստանում հայտնի մեսենջեր Viber-ում։ Բոտում կարող եք խաղալ «Սիս-Մասիս» խաղը՝ Viva-MTS-ի առաջին բջջային խաղը հայերեն լեզվով, ինչպես նաև պարզել օգտատերերի վարկանիշը և հրավիրել ձեր ընկերներից մեկին միասին խաղալու։ Ժամանցային խաղում կարող եք ընտրել տեղանքը, հետաքրքիր կերպարը, ոճը և հերոսի հետ նվաճել բարձունքները։ Վերջերս Viber-ը գործարկեց նաև թեմատիկ ֆուտբոլի կանխատեսումների չաթ-բոտ, որտեղ դուք կարող եք կատարել ձեր սեփական կանխատեսումները և միավորներ հավաքել, եթե դրանք ճիշտ են:
Խնջույքներ կազմակերպել
Շուտով ծննդյան տարեդա՞րձ է կամ հանդիպում նախկին դասընկերների հետ։ Մեծ թվով մարդկանց հավաք կազմակերպելը, որ յուրաքանչյուրը գոհ լինի, հեշտ գործ չէ։ Միջոցառման մանրամասները միասին քննարկելու ամենահեշտ ձևը խմբային զրույցն է: Այստեղ բոլորը հնարավորություն կունենան կիսվել իրենց առաջարկներով և լսելի լինել։ Ի դեպ, խմբակային չաթերում Viber մեսենջերում կարող եք հարցումներ անցկացնել, որոնք անհրաժեշտության դեպքում հեշտությամբ կարող են վերածվել հուզիչ վիկտորինաների՝ ճիշտ նշելով պատասխանի տարբերակներից մեկը։
Եվ եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով հնարավոր չեղավ մեկ վայրում հավաքվել, հանդիպումը չեղարկելու պատճառ չէ. դուք միշտ կարող եք խմբակային զանգ կազմակերպել մեսենջերում և հիանալի ժամանակ անցկացնել միասին առցանց:
Կազմե՛ք մշակութային ծրագիր կամ գտե՛ք հետաքրքրություններին համպատասխան ընկերություն
Կարևոր չէ՝ խոսքը վերաբերում է աշխատանքից հետո ազատ երեկոյին, թե հանգստյան օրերին, մեսենջերները, ավելի ճիշտ՝ դրանցում առկա ալիքները, կօգնեն հանգստի կազմակերպման գործում: Թեմատիկ ալիքներն ու համայնքներն այժմ հասանելի են գրեթե բոլոր հայտնի ակնթարթային մեսենջերներում և հաղորդակցության հարթակներում: Մնում է միայն ընտրել ալիքներն ըստ հետաքրքրությունների, և ձեզ կտրամադրվի օգտակար և հետաքրքիր բովանդակություն:
Իսկ եթե, օրինակ, որոշեք բացել ձեր սեփական ալիքը ձեզ հետաքրքրող թեմաներով և կիսվել ձեր փորձով ու գիտելիքներով, հեշտությամբ կարող եք գտնել համախոհներ, օրինակ՝ համատեղ մշակութային ծրագիր կազմակերպելու կամ ընդհանուր հոբբի զարգացնելու համար:
Չմոռանալ կարևորի մասին
Կյանքի ժամանակակից ռիթմը պահանջում է ժամանակի կառավարման առաջադեմ հմտություններ և հուսալի հիշողություն: Օգտագործեք հիշեցումներ՝ ամեն ինչ ժամանակին պահելու և հանդիպման, ընկերների ծննդյան, աշխատանքային առաջադրանքի կամ կարևոր իրադարձության մասին չմոռանալու համար։
Օրինակ՝ Viber-ում դրանք կարող են տեղադրվել «Իմ գրառումները» բաժնում։
«Իմ գրառումները» ըստ էության օգտատիրոջ զրույցն է իր հետ: Դրա ներսում դուք կարող եք ստեղծել նշումներ և առաջադրանքների ցուցակներ, առաջադրանքները նշել որպես «լուծված» և ջնջելարդեն ավարտված առաջադրանքները, այլ զրույցներից հաղորդագրություններ փոխանցել «Իմ գրառումները»:
Հիշեցում ստեղծելու համար պարզապես երկար սեղմեք «Իմ նշումները» գրառման ցանկացած հաղորդագրության վրա և ընտրեք «Սահմանել հիշեցում» տարբերակը: Դրանից հետո դուք պետք է նշեք հիշեցմանժամն ու ամսաթիվը, ինչպես նաև դրա կրկնության արդիականությունը:
Ակնթարթային մեսենջերների հնարավորություններն աճում են. դրանք ունեն նոր օգտակար հատկություններ, որոնք մեր կյանքն ավելի հարմարավետ են դարձնում: Եվ քանի որ դրանցից շատերը հասանելի են անվճար, հիանալի միջոց են ամենօրյա գործերում որոշակի ժամանակ և ջանք խնայելու համար:
Comments