Search

«Ինչպե՞ս եղավ, որ Միքայել Մինասյանի և Ձեր ցանկությունները համընկան». լրագրողը՝ Վանեցյանին


«Ինչպե՞ս եղավ, որ Միքայել Մինասյանի և Ձեր ցանկությունները համընկան և Դուք ուզում եք, որ վարչապետն ու կառավարությունը փոխվեն».- ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հարց ուղղեց լրագրողներից մեկը:

Ի պատասխան՝ Վանեցյանն ասաց. «Վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես՝ դեռևս հունվար ամսին և հիմա, երբ բոլորն են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել, իսկ վարչապետ փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»:

Լրագրողների՝ ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենայի վերաբերյալ հարցին էլ ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց. «Մեքենան գնվել է Ռուսաստանից, ուզում եմ փոխել պետհամարանիշերը, սակայն կորոնավիրուսի վարակի հետ կապված չեմ կարողանում մեկնել»։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia