Ինչպես են վերականգնվում սահմանապահ գյուղերը.վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
- merikhachatryan202
- Aug 28, 2020
- 1 min read

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում նորոգվում են հրետակոծությունից վնասված տներն ու փողոցները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ում ` ներկայացնելով ընթացող աշխատանքները։Ներքին Կարմիրաղբյուրում նորոգվում է հրետակոծությունից վնասված 9 տուն։ 2019թ-ին հիմնանորոգվել է գյուղ տանող ճանապարհը, երկարությունը՝ 5.7 կմ։ Պայմանագրային արժեքը՝ շուրջ 424 միլիոն ՀՀ դրամ։ Վերջին անգամ հիմնանորոգվել էր մոտ 40 տարի առաջ։
Մովսես գյուղում 2020 թվականին հիմնանորոգվել է Նորաշեն-Մովսես ավտոճանապարհը, երկարությունը՝ 7.5 կմ։ Ծրագրի արժեքը` 392 միլիոն, կառավարության համաֆինանսավորումը 235 միլիոն, համայնքի ներդրումը՝ 156,8 միլիոն։ Ճանապարհը երբեք չէր ասֆալտապատվել։
Չինարի գյուղում նորոգվում է հրետակոծությունից վնասված 12 տուն։ Բազմազավակ ընտանիքի համար էլ կառուցվում է նոր տուն։
Այգեպարում հիմնանորոգվել են ներհամայնքային բոլոր փողոցները, երկարությունը` 2կմ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին։ Պայմանագրային արժեքը` 137 մլն ՀՀ դրամ։ Ճանապարհահատվածը երբեք չէր ասֆալտապատվել, մի փոքր հատված միայն ասֆալտապատվել էր 1970–ական թվականներին։ Նորոգվում է հրետակոծությունից վնասված 28 տուն։
Հուլիսյան հրետակոծության հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար համայնքներում տուժել էր ավելի քան 8 տասնյակ տուն, 14 բնակարան։
Վնասված տների վերանորոգման և վերականգնման համար Կառավարությունը հատկացրել է 303 մլն դրամ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։







Comments