Search

Ինչո՞ւ է իշխանությունը կողմ փակ համամասնական ցուցակներին. «Փաստ»


«Ընտրությունները պետության համար ամենակարևոր քաղաքական գործընթացներից են։ Դրանց միջոցով է, որ հանրությունը հնարավորություն է ստանում իր համար նախընտրելի քաղաքական ուժերից ձևավորել իշխանության մարմիններ։ Այդ իսկ պատճառով էլ հանրային-քաղաքական շրջանակներում բուռն քննարկումների թեմա է դառնում Ընտրական օրենսգրքում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն։ Հիշում ենք, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում կատարվող բարեփոխումների հարցը դարձավ ակտուալ, երբ ընդգծվում էր, այսպես կոչված, «ռեյտինգային–բոնուսային» ընտրակարգից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Բայց իր քաղաքական որոշակի հաշվարկներից ելնելով՝ իշխող ուժը չընդունեց 2018 թվականի աշնանը ներկայացված ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը և դրա հիման վրա ներկայացված նախագիծը՝ արդյունքում նախընտրելով, որ ընտրությունները տեղի ունենան գործող ընտրական օրենսդրությամբ։ Բայց իշխանությունները ընտրությունից հետո չեն հրաժարվել Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից, և այդ նպատակով ստեղծվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խումբ, որի մեջ ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ՀԿ-ների անդամներ։ Օրերս աշխատանքային խումբն արդեն ավարտել է փաստաթղթի հանրային քննարկումների փուլը, որը համավարակի պատճառով անցած ամիս կազմակերպվեց հեռավար եղանակով, սակայն ներկայացված առաջարկները դեռևս մշակման տեղ ունեն։ Եվ, ըստ ամենայնի, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեծ փաթեթի նախագիծը ԱԺ–ի լիագումար նիստում քննարկման կներկայացվի գարնանային նստաշրջանում։ Ընտրակարգի առնչությամբ արդեն հստակ է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ է գործելու, իսկ հիմնական տարաձայնությունը վերաբերում է փակ և բաց ցուցակներին։ Հատկանշական է, որ իշխող ուժի ներկայացուցիչները կողմնակից են փակ ցուցակներին՝ հիմնավորելով, թե այն շատ պարզ և հեշտ է ընտրողների համար, քանի որ նրանք ստիպված չեն լինի փնտրել իրենց նախընտրելի թեկնածուի համարը քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների ցուցակում և իրենց ձայնը կտան միայն կուսակցությանը։ Եվ կախված նրանից, թե տվյալ կուսակցությունը որքան ձայն է հավաքում, այդ կուսակցության ցուցակում հայտնված մարդիկ՝ ըստ առաջնահերթության, մասնակցում են մանդատների բաշխմանը։ Ինչպես երևում է, իշխող ուժի այս մոտեցման հիմքում ևս քաղաքական հաշվարկներ են ընկած։ Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից նույնիսկ երկու տարի անց էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծամասնությունը հանրության համար քաղաքական առումով անհայտ դեմքեր են, և նույնիսկ դժգոհություններ կան, որ գործող ԱԺ-ն շատ ցածր մասնագիտական որակներով է օժտված։ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվել էր ոչ թե կուսակցական ծրագրին կամ թիմին, այլ միայն Նիկոլ Փաշինյանին։ Իսկ հիմա, եթե գործի համամասնականի փակ ընտրացուցակների մոդելը, Փաշինյանը ընտրության կգնա (եթե, իհարկե գնա) դարձյալ սոսկ իր անվան հաշվին: Թեպետ, այստեղ հաշվարկների սխալ կա, քանզի նույն Փաշինյանի վարկանիշն այնպես է ընկել, որ նույնիսկ ցուցակում վանող անունների քողարկումը հազիվ թե օգնի: Իսկ ահա բաց ցուցակների կազմման հիմքում կդրվեր քաղաքական գործունեությունը կամ քաղաքական գործիչների կշիռը։ Բաց համամասնական ցուցակները կազմակերպչական առումով, ճիշտ է, մի քիչ բարդ են, բայց հնարավորություն են տալիս, որ ընտրողն ինքը որոշի, թե կուսակցական գործիչներից ում է ամենից բարձր գնահատում»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է

5-րդ զորամիավորումում անցկացվել են ուսումնական պարապմունքներ

Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png