top of page

Ինչով է ավարտվում և սկսվում տարին. Վահե Հովհաննիսյան

  • Anews
  • Dec 30, 2022
  • 2 min read


«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել հոդվածում, որը վերնագրել է՝ «Ինչով է ավարտվում և սկսվում տարին»:Նա, մասնավորապես, նշում է.Արցախը խեղդամահ են անումՋերմուկի մատույցներում՝ պատերազմԹշնամու կողմից ութ նոր գյուղի պահանջՀրաժարում ՀԱՊԿ ռազմատեխնիկական օգնությունիցՀրաժարում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունիցՌուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղ սրումՄոլորված, շփոթված հասարակությունԲացարձակ սպառված ընդդիմադիր ձևաչափեր (ներառյալ՝ նախընտրական ԱԺ դաշինքները և նախկին նախագահների ձևաչափը)Գործող վարչապետի հայտարարությունը՝ խիստ հավանական նոր ռազմական սադրանքների մասին։Այս պաշարով ենք մենք փակում օրացուցային տարին և սկսում նորը։ Սա կոչվում է պետականության սուր ճգնաժամ, որի մի ելքը պատմական ողբերգությունն է, մյուսը՝ հրաշքով պետություն պահելը։ Բայց որպեսզի այդ հրաշքը տեղի ունենա, պետք է մեծ, շատ մեծ ջանք թափել, որի առանցքում մի քանի սկզբունք է՝ նոր գաղափարներ, նոր մարդիկ, նոր մթնոլորտ երկրում, նոր իշխանություն։Ողբերգության, թե հրաշքի ընտրությունը, կարծում եմ, լինելու է այս տարի։ Հետևաբար՝ ժամանակ գրեթե չկա։ 2023-ը ինչ-որ իմաստով բոլորիս համար լինելու է նոր կենսական միջավայր։ Իսկ նոր միջավայրերը ծնում են իրենց հերոսներին ու իրենց արժեքները։ Նոր դժվար պայմաններում կտեսնենք նաև, թե ինչպես շատերը  անսպասելիորեն կլռեն, կհամակերպվեն, կգնան գործարքների, ոմանք՝ կհանգրվանեն ապահով ու անվտանգ երկրներում՝ վայելելով այս երկրից տարածը։Իսկ հրաշքի դեպքում կլինի այն բարդ ու կարևոր ներհայկական առողջացման դիսկուսիան (կամ գուցե՝ «ռազբորկան»), թե ինչու այսպես եղավ, թե ինչու 30 տարում հասանք այս օրվան, թե ով ինչպես պահեց իրեն, և ամենևին՝ ոչ միայն 2018-ից սկսած։Այս օրերին բոլորն իրար մաղթում են «մենակ խաղաղություն» լինի։ Համատարած։ Չկարողացանք մարդկանց բացատրել, որ դեպի աղետ մեզ տանում են այն քայլերը, որոնց հանդեպ իրենք անտարբեր են եղել, մի կողմ քաշված են եղել, լռել են։ Առաջին հայացքից անհնար է թվում, որ չորս տարի շարունակ մի ժողովուրդ պատերազմի ու աղետների միջով անցնի, անընդհատ գոյաբանական սպառնալիքի տակ գտնվի, ու նա ոչ մի հետևություն չանի, ու ոչինչ չփոխվի՝ աղետից աղետ։ Սա երկու բացատրություն կարող է ունենալ. կամ հասարակության դիմադրողականությունը լրիվ կոտրված է, «հանձնված» ժողովուրդ է, կամ, որ պարզապես այդպես էլ չենք գտել այս ժողովրդի հետ աշխատելու, նրանց իրականությունը բացատրելու եղանակը:

 
 
 

Comments


bottom of page