top of page

Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի ժայթքումից հետո մոտ 2 հազար մարդ տարհանվել է

  • Anews
  • Dec 5, 2022
  • 1 min read

Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների մեղմման Ազգային գործակալությունում տեղեկացրել են, որ մոտ 2 հազար մարդ տարհանվել է ինդոնեզական Արեւելայն Ճավա նահանգից՝ Սեմերու հրաբխի ժայթքումից հետո։ Այս մասին տեղեկացվել է գործակալության կայքում։ «Ընդհանուր առմամբ 1 979 մարդ կիրակի օրը Սեմերու լեռան լավայի հոսքից եւ հրաբխային ակտիվությունից հետո տեղափոխվել է 11 [անվտանգ] վայր»,- նշվել է հաղորդագրությունում։ Տեղեկացվել է նաեւ, որ մերձակա շրջանների բնակիչներին բաժանվել են 10 հազար բժշկական, 10 հազար սովորական կտորից եւ 4 հազար մանկական դիմակներ՝ շնչառական օրգանների վրա հրաբխային մոխրի բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

 
 
 

Comentarios


bottom of page