Search

Իմ հրապարակած և Ոստիկանության տարածած արձանագրությունները տարբերվում են. Արսեն Բաբայան


«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկվա իր գրառման վերաբերյալ ոստիկանության պարզաբանմանը. «Նիկոլապետության միլիցիան երեկվա իմ գրառման վերաբերյալ պարզաբանում է տվել։ Ուրեմն միլիցիայից հայտնում են, թե իբր իմ պնդումն առ այն, որ ոստիկաններին հանձնարարված է օրական որոշակի թվով քաղաքացիների տուգանել դիմակ չկրելու համար, խեղաթյուրման հետևանք է։ Որպես խեղաթյուրման ապացույց՝ միլիցիան իբր իմ հրապարակած արձանագրության բնօրինակն է հրապարակել, որտեղ, իբր, գրված է ոչ թե ամսի 18, այլ՝ 17։ Անզեն զննությամբ էլ ակնհայտ է դառնում, որ իմ հրապարակած և միլիցիայի տարածած արձանագրությունները տարբերվում են (տարբերությունները նշված են լուսանկարներում)։ Ինձ հետ միլիցիայից իսկապես կապվել են և հայտնել, որ արձանագրությունը կազմված է ամսի 17-ին, ինչին ի պատասխան հայտնել եմ, որ միլիցիայի հայտնած տեղեկությունը հավատ չի ներշնչում։

     Այնուհետև նիկոլապետության միլիցիան փորձել է երկրորդ պլան մղել ամսաթվի հարցը՝ այն անվանելով ամսաթվային շփոթություն, նպատակ ունենալով շեղել ուշադրությունն իրական փաստից դեպի իրենց մտացածինը։

     Ինչ վերաբերում է դիմակ կրելու շուրջ հրահրվող հանրային անվստահությանը, ապա բոլորին է հայտնի, որ այն սկսվել և շարունակվում է իրագործվել հենց Նիկոլի ու իր ղեկավարած կառավարության կողմից, որն էլ սրվում է հենց միլիցիայի գործողություններով։ Նիկոլապետության կառավարությունը նախ բոլորիս համոզում էր, թե վիրուսն ավելի բարակ է, քան դիմակի անցքերը։ Հետո հանցավոր ինքնավստահությամբ Նիկոլը բոլորին ծաղրում էր՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա» հայտարարությամբ, որից հետո էլ՝ պինցետով բռնած տնական արաղի մեջ թաթախելով դուրս շպրտում։ Իսկ որ ամենազզվելին է, Նիկոլը հետո նշում էր, թե չի ասել այդպիսի բաներ։ Նիկոլն իշխանության գալու առաջին րոպեներից ստել ու կեղծել է ամեն հնարավորը, ուստի նիկոլապետությունում միլիցիայի կողմից արձանագրություններով կեղծիքներն ապացուցման կարիք բոլորովին չունեն։

     Սա էլ բավարար չէր հիմա էլ նիկոլապետությունը սահմանել է, որ արարողակարգային միջոցառումները, եթե վարում է հենց ինքը՝ Մորուք Նիկոլը, կարելի է մասնակցել առանց դիմակների, իսկ եթե լրիվ նույն կազմով միջոցառմանը չի մասնակցում Մորուք Նիկոլը, ապա բոլորը պետք է դիմակ կրեն։ Գիտե՞ք, նիկոլապետության միլիցիայի ներկայացուցիչներ, ժողովուրդը վաղուց հասկացել է, որ Նիկոլն ընդամենը ստախոս է, ոչ թե վիրուսի ախտահանման ագրեգատ։

     Ինչ վերաբերում է աշխարհի տարբեր երկրներին, որի օրինակին հղում է անում միլիցիան, ապա դրանցից որևէ մեկում չեք տեսնի այնպիսի միլիցիա, որի աշխատողները դիմակ կրող մարդուն բերման ենթարկեն ոստիկանություն՝ անձնագիր չունենալու պատճառով։ Ավելին, որևէ պետության ոստիկանություն իր բնակչության՝ հատկապես կանանց հետ, փողոցում, ընդամենը դիմակ չկրելու համար չի վարվում այնպես, ինչպես վարվում է նիկոլապետության միլիցիան։ Օրինակներն անթիվ են համացանցում։

     Իրականում վիճակն իսկապես չափազանց բարդ է, որպեսզի մեզ թույլ տանք անմեղսունակի կառավարությանը հանդուրժենք ու դրա ղեկավարի կողմից ոստիկանությունը միլիցիայի վերածած հիվանդագին հրամաններով դիմանանք ձեր գոյությանը…

     Ես առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության ծառայողներին, որոնք չեն դառնում վերևում նկարագրածս նիկոլապետության կամակատարները, իսկ այդպիսիք շատ-շատ են, որոնց մի մասին անձամբ եմ ճանաչում։ Դիմացեք, տղե՛րք, դիմացեք ու շարունակեք ծառայել ժողովրդին, բան չմնաց…»։

Ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ. Փաշինյան

Մտավորականների մի խումբ նամակով դիմել է ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱԻՊԾ

ՃՏՊ Հրաչյա Քոչար փողոցում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փաշինյանը մի ծավալուն գրառմամբ փորձել է արդարացնել երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելը. Աբրահամյան

Կեղծ ահազանգ ռումբի տեղադրման մասին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: