top of page

«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու». Սերժ Սարգսյան

  • Anews
  • Feb 25, 2023
  • 1 min read



Երեկ երեկոյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալվել են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ՝ ուսուցչուհու ուղեկցությամբ: Նրանք խնդրել են նախագահին՝ իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ և հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ աշակերտները տեղեկացրել են, որ իրենց դպրոցում Հայոց պատմություն առարկայի այս տարվա նախագծային աշխատանքի թեման Հայաստանի երրորդ Հանրապետության մարտահրավերներն են և այդ համատեքստում առանցքային նշանակություն ունեցող Արցախյան բանակցային գործընթացը, որի համակողմանի ուսումնասիրության նպատակով նախաձեռնել են հանդիպում նախագահ Սարգսյանի հետ:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը աշակերտներին սիրով նվիրել է Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս ընծայված՝ «Բանակցային առաջնագծում» գրքի առաջին օրինակները՝ հույս հայտնելով, որ այն ևս կօգնի ճիշտ պատկերացում կազմելու հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

Դպրոցի իր ավագ ընկերների հետ նախագահի զրույցին ներկա է եղել նաև կրտսեր Սերժը:

 
 
 

Comentarios


bottom of page