Իլոն Մասկը Ուկրաինայում հակամարտության ավարտի իր տեսլականն է ներկայացրել
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, Ուկրաինայում հակամարտության ավարտի իր տեսլականն է ներկայացրել։ Իր գաղափարների մասին նա գրել է Twitter-ում՝ խնդրելով քվեարկել։ Մասկը, մասնավորապես, առաջարկել է երկրորդ հանրաքվեն անցկացնել Ռուսաստանին նոր միացված տարածքներում՝ ՄԱԿ-ի վերահսկողությամբ։ «Ռուսաստանը հեռանում է, եթե դա լինի ժողովրդի կամքը»,- ասել է նա։ «Ղրիմը պաշտոնապես մնում է Ռուսաստանի կազմում, ինչպես եղել է 1783 թվականից (մինչեւ Խրուշչովի սխալը),- գրել է Մասկը՝ նաեւ կետ ավելացնելով Ղրիմի ջրամատակարարման մասին,- Ուկրաինան մնում է չեզոք»։ «Ամենայն հավանականությամբ, այսպիսին էլ կլինի վերջնական արդյունքը, միակ հարցն այն է, թե մինչ այդ քանի մարդ կմահանա… Հարկ է նաեւ նշել, որ այս հակամարտության հնարավոր, թեեւ անհավանական ելքը միջուկային պատերազմն է»,- հավելել է նա:
Comentários